Լրահոս

09.02.2010 16:25


Հայաստանի և Սիրիայի ԱԳՆ-ների միջև անցկացվել են քաղաքական խորհրդատվություններ

 

Փետրվարի 9-ին Հայաստանի և Սիրիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդատվություններ անցկացնելու և Դեյր Զորում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Սիրիայի Արաբական Հանրապետություն ժամանած Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Սիրիայի ԱԳ նախարար Ուալիդ Մուալլիմը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-սիրիական երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական և մշակութային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Սիրիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ շարունակական բարձրաստիճան այցելությունները նոր լիցք և որակ են հաղորդում երկու բարեկամ երկրների փոխշահավետ համագործակցությանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր հերթին շեշտել է, որ Հայաստանում մեծ կարևորություն են տալիս Սիրիայի հետ բազմակողմ և բազմաբնույթ հարաբերությունների զարգացմանը, եւ այդ է վկայում Դեյր Զորում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը' ինչը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և Սիրիայի, մասնավորապես արևելյան շրջանների հետ, ամենատարբեր բնագավառներում համագործակցության խորացման համար:

Նույն օրը Սիրիայի արտգործնախարարությունում կայացել է Հայաստանի եւ Սիրիայի ԱԳ Ն-ների միջև քաղաքական խորհրդատվությունների հերթական փուլը:

Այս խորագրի վերջին նյութերը