Լրահոս

22.03.2017 09:58


Որոշ ավտոճանապարհների թույլ ձյուն է տեղում

Որոշ ավտոճանապարհների թույլ ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ՝ Վարդենիսի, Վայքի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:

Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:

Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Գորիս – Սիսիան ճանապարհահատվածում տեղ- տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը