Կարծիք

21.03.2017 13:05


«Ռեյտինգային» ոստիկանապետը

«Ռեյտինգային» ոստիկանապետը
Նախընտրական փուլն ուղեկցվում է քրեական հանցագործությունների աճով. կրակոցներ, դանակահարություններ, ծեծկռտուք և այլն։

Նոր Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքն այլ բան չէին էլ նախատեսել։ Բ26–ից ներդրվել է «Բոլորը բոլորի դեմ պատերազմ» մոդելը, ինչը ենթադրում է բախում ոչ միայն հակառակ ճամբարի, այլ նաև թիմակիցների միջև։

Ուշագրավն այն է, որ քաղաքական կյանքը քրեականացնելու գործընթացին մասնակցում է նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, մինչդեռ նա ֆունկցիոնալ ճիշտ հակառակ պարտականություններն ունի ի պաշտոնե։

Գեղարքունիքի մարզից ահազանգեր են ստացվում, որ Գասպարյանը, իր պաշտպանյալ «ռեյտինգային» թեկնածուի՝ ՀՀԿ–ով առաջադրված անկուսակցական Արամ Եգանյանի համար ճանապարհ է հարթում այլ կուսակցություններից առաջադրված պատգամավորության թեկնածուներին ահաբեկելով։ Մարդկանց տարբեր տիպի ճնշումների միջոցով ստիպում են ինքնաբացարկի դիմում ներկայացնել։ Արդեն մի քանի հոգի դուրս է եկել ընտրապայքարից։ «Հայկական վերածննդից» առաջարկված թեկնածուին դանակահարել են, ՀՅԴ–ականին՝ ծեծել, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի ներկայացուցչին էլ ստիպել են հանել թեկնածուին՝ վերջինիս բարեկամի վրա ճղճիմ ձևով ազդելով։

Մեզ հասած տեղեկություններով՝ ոստիկանապետի կողմից պաշտպանվող թեկնածուի օգտին աշխատում են նաև քրեական աշխարհի ներկայացուցիչներ։ Ակտիվ աշխատանքներ են տարվում հատկապես Ճամբարակի հատվածում։
Եթե իշխանություններն այս ճանապարհով են տոկոս «խփելու», ապա հենց իրենք են դառնում ցնցումների թիվ մեկ պատվիրատուներն ու երկրում ապակայունացում մտցնելու թիվ մեկ պատասխանատուները։
Գոռ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը