Լրահոս

21.03.2017 10:33


Ավտոմեքենաներ են արգելափակվել

Ավտոմեքենաներ են արգելափակվել

Մարտի 21-ին՝ ժամը 00:14-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում գտնվող դաշտամիջյան ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Москвич-412» մակնիշի 35 VU 146 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր):

***

Մարտի 20-ին՝ ժամը 23:13-ին, ահազանգ է ստացվել, որ H-29 ավտոճանապարհի Հրազդան-Զովաբեր հատվածի 5-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել BMW մակնիշի 34 ՍQ 273 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Մարտի 20-ին՝ ժամը 21:59-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մուսայելյան գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա (6 ուղևոր):

***

Մարտի 20-ին՝ ժամը 20:15-ին, ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 7-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Hyundai» մակնիշի JBB928 պետհամարանիշով ավտոմեքենան (5 ուղևոր):

***

Մարտի 20-ին՝ ժամը 19:50-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասում՝ ավտոմեքենաները դուրս են եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Կենտրոն թաղամասի 5-րդ շենքի մոտակայքից արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 35 FF 136 և «Mercedes» մակնիշի 24 LՍ 486 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը