Աշխարհ

10.12.2016 16:34


Իրեն այլանդակած միլիարդատիրուհին փորձել է մկրատով սպանել սիրեցյալին

Իրեն այլանդակած միլիարդատիրուհին փորձել է մկրատով սպանել սիրեցյալին

76–ամյա միլիարդատիրուհուն ձերբակալել են իր սիրեցյալի՝ 49–ամյա մոդելավորող Լլոյդ Քլեյնի վրա հարձակում գործելու համար։ Ջոսելին Վինդելշթայնը, ով ամբողջ աշխարհին հայտնի է որպես պլաստիկ վիրահատությունների զոհ, բարկացել է, երբ բռնացրել է ամուսնուն սոցիալական ցանցերում լուրեր նայելիս, քանի որ այդ օրը տղամարդն իր ուշադրությունը պետք է հատկացներ միայն իրեն։

Դեպքը տեղի է ունեցել Թրամփի նորաձև աշտարակում, որտեղ Ջոսելին Վինդելշթայնը ունի 5 միլիոն դոլար արժողությամբ բնակարան։

Կինը հարձակվել է Քլեյնի վրա, ճանկռտել նրա այտերը, վրան հալած մոմ թափել, այնուհետև, վերցնելով մկրատը, 2 անգամ խրել է սիրեցյալի կրծքավանդակը։ Վախեցած մոդելավորողը զայրացած կնոջը փակել է պահարանում և ոստիկանություն է կանչել։

Միլիարդատիրուհուն բանտ են նստեցրել, սակայն որոշ ժամանակ անց բաց են թողել գրավի դիմաց։ Այս մասին հաղորդում է «Комсомольская правда» թերթը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը