Աշխարհ

08.12.2016 15:30


Ալիևը հաստատել է իր՝ Իրանի և ՌԴ ղեկավարների հետ համագործակցության մասին հռչակագիրը

Ալիևը հաստատել է իր՝ Իրանի և ՌԴ ղեկավարների հետ համագործակցության մասին հռչակագիրը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վավերացրել է համագործակցության մասին հռչակագիրը, որն ընդունվել էր օգոստոսին Բաքվում Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի ղեկավարների կողմից։ Այս մասին հայտնում են ադրբեջանցի առաջնորդի մամուլի ծառայությունից:

Օգոստոսին Բաքվում կայացած գագաթաժողովի արդյունքներով՝ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Հասան Ռոուհանին համատեղ հռչակագիր էին ընդունել:

Կողմերը պարտավորվում էին դիտարկել համագործակցության հնարավորությունները Կասպիական ծովում, նավագնացության և ջրային զբոսաշրջության ոլորտներում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը