Աշխարհ

08.12.2016 13:56


Նյու Յորքում Թրամփը հանդիպել է Դի Կապրիոյի հետ

Նյու Յորքում Թրամփը հանդիպել է Դի Կապրիոյի հետ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում հանդիպել է օսկարակիր դերասան Լեոնարդո դի Կապրիոյի հետ։ «The Guardian»–ի փոխանցմամբ՝ «Trump Tower»-ում զրուցակիցները քննարկել են բնապահպանությանն առնչվող մի շարք հարցեր:

Դի Կապրիոյի բնապահպանական հիմնադրամի՝ «Leonardo DiCaprio Foundation»-ի ղեկավար Թերի Թամինենը լրագրողներին տեղեկացրել է, որ 70-ամյա միլիարդատերն ու դերասանը քննարկել են մաքուր էներգիայի արտադրության ոլորտը զարգացնելու դեպքում միլիոնավոր աշխատատեղերի ստեղծման հեռանկարները:

Ավելի վաղ դերասանը հանդիպել էր Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի հետ ու քննարկել էկոլոգիային առնչվող հարցեր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը