Աշխարհ

08.12.2016 13:05


Եվրոպայի լիգա. ՄՅ–ն կմրցի «Զարյայի» հետ

Եվրոպայի լիգա. ՄՅ–ն կմրցի «Զարյայի» հետ

Այսօր Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում կմրցի ուկրաինական «Զարյայի» հետ։

Ներկայումս Ժոզե Մոուրինյուի ակումբը A խմբում 9 միավորով 2–րդ տեղն է զբաղեցնում, իսկ հաղթանակի դեպքում մանկունիանցիները 1/16 եզրափակչի ուղեգիր կնվաճեն՝ անկախ «Ֆեներբահչե»–«Ֆեյենորդ» հանդիպման արդյունքից։

Հայաստանի հավաքականի և ՄՅ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է լինել մեկնարկային կազմում։

Հանդիպումը կկայան Օդեսսայում։ Խաղի սկիզբը՝ երևանյան ժամանակով 22:00–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը