Աշխարհ

30.11.2016 16:30


Ղրղզը դանակահարել է սիրուհուն՝ կնոջից իր դավաճանությունը թաքցնելու համար (տեսանյութ)

Ղրղզը դանակահարել է սիրուհուն՝ կնոջից իր դավաճանությունը թաքցնելու համար (տեսանյութ)

Նախօրեին Մոսկվայի հյուսիսում սպանություն է տեղի ունեցել։ «ntv.ru»–ի փոխանցմամբ՝ սկզբում 27–ամյա կնոջ հետ հաշվեհարդար տեսնելու շարժառիթ է նշվել նրա սիրեցյալի խանդը, սակայն պարզվել է՝ իրականում ամեն բան այլ է։ Իր սիրուհուն սպանել է Ղրղզստանի քաղաքացին, որպեսզի կնոջից թաքցնի իր դավաճանությունը։

Ուլան Թիլենբաևի և Նուրզաթ Իսմանովայի վերջին հանդիպումն արձանագրել են տեսախցիկները։ Դրանցում երևում է՝ ինչպես է 35–ամյա տղամարդն անմիջապես հարձակվում իր ընկերուհու վրա և խոհանոցային դանակով մի քանի հարված հասցնում կրծքին ու մեջքին, այնուհետև փախուստի դիմում։ Կինը մահացել է արյան կորստից։

Հարցաքննության ժամանակ կասկածյալը խոստովանել է, որ հանգուցյալը սպառնացել է իրենց կապի մասին տեղեկացնել նրա կնոջը։

Մանրամասն՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը