Աշխարհ

30.11.2016 14:15


Օբամա. «Միշելը երբեք նախագահի թեկնածու չի առաջադրվի»

Օբամա. «Միշելը երբեք նախագահի թեկնածու չի առաջադրվի»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր կինը՝ Միշելը, երբեք նախագահի թեկնածու չի առաջադրվի։ Այս մասին ամերիկացի առաջնորդը հայտնել է «Rolling Stone»–ի հետ հարցազրույցում։

Նախագահը նաև հավելել է, որ իր կինը շատ տաղանդավոր է, որի կարծիքը հաշվի են առնում բազմաթիվ ամերիկացիներ, սակայն չափազանց զգացմունքային է քաղաքական գործիչ լինելու համար։

Ավելի վաղ սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր ԱՄՆ ներկա առաջին տիկին Միշել Օբամային կոչ էին արել մասնակցել ԱՄՆ 2020թ. նախագահական ընտրություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը