Աշխարհ

30.11.2016 14:00


Թոմ Հենքսը կոչ է արել աջակցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին (տեսանյութ)

Թոմ Հենքսը կոչ է արել աջակցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին (տեսանյութ)

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Թոմ Հենքսը տեսաուղերձ է հրապարակել, որտեղ կոչ է անում մասնակցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ամենամյա բարեգործական հավաքին, որը կայանալու է Նյու Յորքում դեկտեմբերի 9-ին:

Դերասանը նշել է, որ, ցավոք, զբաղվածության պատճառով չի կարող ներկա լինել երեկույթին, սակայն կոչ է արել բոլորին սեփական ներդրումն ունենալ այդ կարևոր գործում՝ օգնելով հայ մանուկներին։

«Գնացե՛ք այդ երեկոյին, գտե՛ք ձեր հայկական արմատները: Իսկ եթե չգտնեք, պարզապես վայելեք երեկոն։ Աստված օրհնի»,-ասել է Թոմ Հենքսը:

Այս խորագրի վերջին նյութերը