Աշխարհ

29.11.2016 17:30


Վայրէջքից հետո ուղևորուհին ցատկել է ինքնաթիռից (լուսանկարներ)

Վայրէջքից հետո ուղևորուհին ցատկել է ինքնաթիռից (լուսանկարներ)

Կինը որոշել է ժամանակից շուտ լքել ինքնաթիռը ամերիկյան Հյուսթոն քաղաքի օդանավակայանում։

Օդանավի վայրէջքից հետո, որը ժամանել էր Նոր Օռլեանից, ուղևորուհին բացել է վթարային ելքի դուռը և ցատկել ինքնաթիռից, երբ գետնավարումն արդեն դադարել էր։

Կնոջը ձերբակալել են։ Սակայն, ինչպես հայտնում է «KHOU-TV»–ն, նրա դեմ մեղադրանք չի հարուցվելու։ Ուղևորուհուն բաց են թողնելու հոգեբանական հետաքննություն անցկացնելուց հետո։

Ինչ վերաբերում է մնացած ուղևորներին, ապա կատարվածի պատճառով նրանք ստիպված են եղել ևս մեկ ժամ անցկացնել ինքնաթիռում։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը