Աշխարհ

16.11.2016 10:15


Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել

Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ։ Այս մասին փոխանցում է «Reuters»–ը՝ հղում անելով դեպքի վայրում ներկա աղբյուրին։

Գործակալության տվյալներով՝ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, ով պայթուցիկով մոտոցիկլետի վրա նստած՝ մխրճվել է ավտոմեքենայի մեջ, որը տեղափոխելիս է եղել Աֆղանստանի ազգային անվտանգության աշխատակիցներին։ Երկրի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հաստատել է պայթյունի փաստը, սակայն չի կարողացել նշել զոհերի քանակը։

Նրա խոսքերով՝ մահապարտը եղել է մոտոցիկլետի վրա և պայթյունն իրականացրել է Քաբուլի թաղամասերից մեկում։ Նա նշել է, որ դեռ պարզ չէ, թե որն է եղել ահաբեկչի նպատակը։

Դեռևս ահաբեկչական ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը