Աշխարհ

09.11.2016 12:45


Պուտինը շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին ասվում է Կրեմլի կայքում։

Հեռագրում Պուտինը հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ ռուս–ամերիկյան հարաբերությունները դուրս կգան ճգնաժամային վիճակից, կլուծվեն միջազգային օրակարգի հրատապ խնդիրներ, ինչպես նաև գլոբալ անվտանգության մարտահրավերներին արդյունավետ պատասխաններ կորոնվեն։

ՌԴ նախագահը նաև վստահություն է հայտնել, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կառուցողական երկխոսության ստեղծումը, հիմնված իրավահավասարության, փոխադարձ վստահության սկզբունքների վրա, բխում է երկու երկրների ժողովուրդների և ողջ համաշխարհային հանրության շահերից։

Պուտինը Թրամփին հաջողություններ է մաղթել պետության ղեկավարի պատասխանատու գործունեության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը