Աշխարհ

08.11.2016 15:50


Արքայազն Հարրին հաստատել է դերասանուհի Մեգան Մարքլի հետ իր սիրավեպը

Արքայազն Հարրին հաստատել է դերասանուհի Մեգան Մարքլի հետ իր սիրավեպը

Բրիտանացի արքայազն Հարրին հաստատել է դերասանուհի Մեգան Մարքլի հետ իր սիրավեպը, որը հայտնի է «Ֆորս մաժորներ» սերիալից։ Այս մասին հայտնում է BBC–ն՝ Քենսինգթոնյան պալատի հայտարարությանը հղումով։

Նշվում է, որ զույգն արդեն մի քանի ամիս է, ինչ հանդիպում է։

Ասվում է, որ արքայազնը հազվադեպ է պաշտոնական գործողությունների դիմում «հորինված պատմությունների» դեմ, սակայն նախորդ շաբաթ որոշ լրատվամիջոցներ անցել են սահմանները՝ վիրավորելով Մարքլին։

«Նա գիտի, որ մեկնաբանները դա կանվանեն այն գինը, որը Մարքլը պետք է վճարի, և կհայտարարեն, որ այդ ամենը խաղի մի մասն է։ Հարրին կտրականապես դեմ է այդ ամենին։ Դա խաղ չէ։ Դա նրանց երկուսի կյանքն է»,–«Reuters»–ի փոխանցմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը