Աշխարհ

08.11.2016 18:11


Դաղստանում աշխատանքից ազատելու են ուսանողների առաջ մերկացած դասախոսին

Դաղստանում աշխատանքից ազատելու են ուսանողների առաջ մերկացած դասախոսին

Դաղստանում աշխատանքից ազատելու են բժշկական համալսարանի դասախոսին, ով հանվել էր ուսանողների առաջ։ Այս մասին փոխանցում է «360 Подмосковье»–ն։ ՌԴ կրթության և գիտության նախարարության տարածաշրջանային ներկայացուցչի խոսքով՝ համապատասխան հրամանն արդեն պատրաստված է։

Ինչպես պատմել են համալսարանում, նախկինում դասախոսի մոտ որևէ շեղում չի նկատվել։ Նա աշխատել է հաստատությունում 2006թ.–ից։ Մեկ տարի առաջ սկսել է իրականացնել հյուսվածքաբանության ամբիոնի դոցենտի պարտականությունները։ Մոտ ժամակներս տղամարդը ենթարկվելու է հոգեբանական փորձաքննության։

Համացանցում հայտնվել է տեղի ունեցածի տեսանյութը։ Տղամարդը սկսել է հանվել անմիջապես դասախոսության ընթացքում, իսկ ուսանողները սկսել են լքել լսարանը։ Սակայն էթիկական նկատառումներից ելնելով՝ տեսանյութը ջնջվել է։

Ավելի ուշ լրագրողներին հայտնի է դարձել, որ այդ դասախոսը տառապում է գլխուղեղի քաղցկեղով։ Համաձայն որոշ տվյալների՝ նրա մոտ զարգանում է շիզոֆրենիայի նախնական փուլը։ Այս մասին հայտնում է РЕН ТВ–ն։

Այդ պահին դասախոսը, հավանաբար, անգամ չի հասկացել, թե ինչ է արել, իսկ երբ գիտակցել է, խուճապի է մատնվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը