Աշխարհ

04.11.2016 12:40


Հիլարի Քլինթոնին պետական դավաճանության մեջ են մեղադրել

Հիլարի Քլինթոնին պետական դավաճանության մեջ են մեղադրել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Մայքլ Մաքքոլը պետական դավաճանության մեջ է մեղադրել ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին։

Նրա խոսքով՝ Քլիթոնի փոստը պաշտպանված չի եղել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից տեղեկատվության հափշտակումից, դրա համար էլ նրա գործողությունները պետական դավաճանության են հավասար։

«Նա տեղեկատվություն է տվել մեր թշնամիներին։ Հակառակորդների տրամադրության տակ չափազանց կարևոր տեղեկատվություն կա։ Իմ կարծիքով, անկեղծ ասած, դա դավաճանություն է»,–հայտարարել է Մաքքոլը։

«Life.ru»–ն հիշեցնում է՝ նախորդ շաբաթ ԱՄՆ ՀԴԲ–ն վերսկսել է Քլինթոնի՝ պետքարտուղար եղած ժամանակ անձնական էլփոստը ծառայողական նպատակներով օգտագործելու վերաբերյալ գործի ուսումնասիրությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը