Աշխարհ

04.11.2016 10:40


Թուրքիայի հարավ–արևմուտքում հուժկու պայթյուն է որոտացել (տեսանյութ)

Թուրքիայի հարավ–արևմուտքում հուժկու պայթյուն է որոտացել (տեսանյութ)

Թուրքիայի հարավ–արևմուտքում՝ Դիարբեքիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել (ենթադրաբար, ոստիկան), 30–ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է NTV–ն։

Նախնական տվյալներով՝ պայթյունը որոտացել է Էմեք փողոցում՝ ոստիկանական բաժանմունքից քիչ հեռու։ Պայթել է ականապատ մեքենա։

Դեպքի վայր են մեկնել ոստիկանական ուժերն ու շտապօգնության մեքենաները։

Նշվում է, որ ոստիկանական այդ բաժանմունք էին նախօրեին բերվել ընդդիմադիր պրոքրդական «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության ձերբակալված առաջնորդները, որոնց թվում է եղել նաև կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը