Աշխարհ

03.11.2016 21:19


Քենդալ Ջեններն իր 21–րդ տարեդարձը տոնել է առանց կրծքկալի (ֆոտոշարք)

Քենդալ Ջեններն իր 21–րդ տարեդարձը տոնել է առանց կրծքկալի (ֆոտոշարք)

Հայտնի մոդել Քենդալ Ջենները Հոլիվուդի «Catch» նորաձև ռեստորանում տոնել է իր 21–րդ տարեդարձը։ Իր յուրօրինակ զգեստներով հայտնի մոդելը երեկույթին ներկայացել է առանց կրծքկալի՝ չափազանց կարճ և փայլուն զգեստով, որը հազիվ էր ծածկում նրա մարմինը։ Այս մասին հայտնում է «Daily Mail»–ը։ Նրա հագին եղել են նաև Քիմի ոճով թափանցիկ բարձրակրունկներ։

Քրոջ տարեդարձին ներկա էր նաև Քայլի Ջենները՝ թափանցիկ տոպով, որի տակից ամբողջությամբ թափանցում էր ներքնազգեստը։

Երեկույթին մասնակցում էին նաև ընտանիքի մյուս անդամները, ովքեր համեմատաբար ավելի էլեգանտ և համեստ հանդերձանքներով էին ներկայացել։ Հատկապես աչքի էր ընկնում հոբելյարի հայրիկը՝ ներկայումս Քեյթլին Ջենները, ով ժամանել էր սև երկար զգեստով, իսկ աղջկա մայրիկը՝ 60–ամյա Քրիսը, եկել էր իր երիտասարդ սևամորթ ընկերոջ և անվտանգության աշխատակցի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը