Աշխարհ

02.11.2016 10:02


Սոչիում բնակելի տան վրա ուղղաթիռ է ընկել. կան զոհեր (տեսանյութ)

Սոչիում բնակելի տան վրա ուղղաթիռ է ընկել. կան զոհեր (տեսանյութ)

Երկու մարդ է զոհվել Սոչիի Ադլերի շրջանում բնակելի տան վրա «Eurocopter AS 350» ուղղաթիռի ընկնելու հետևանքով։

Մարդկանցից մեկը զոհվել է անմիջապես անկումից հետո, 5–ը հոսպիտալացվել է, սակայն ավելի ուշ նրանցից մեկը մահացել է հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

Նախնական տվյալներով՝ ուղղաթիռի հրամանատարն այն օգտագործում էր էքսկուրսիա անցկացնելու նպատակով, ինչն օդային օրենսդրության կոպտագույն խախտում է։

Հետաքննությունն ուղղաթիռի անկման 2 վարկած է նշում՝ օդաչուի սխալը և տեխնիկական անսարքությունը։ Ուղղաթիռը պատկանում էր «Ельцовка» ընկերությանը։

Կատարվածի առնչությամբ քրգործ է հարուցվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը