Աշխարհ

18.10.2016 09:50


Քարդաշյանին կողոպտողները մոտ մեկ ժամ նրա համարում են մնացել

Քարդաշյանին կողոպտողները մոտ մեկ ժամ նրա համարում են մնացել

Տեսանկարահանող սարքերում առկա տեղեկատվությամբ՝ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին կողոպտած հանցագործները 49 րոպե փարիզյան հյուրանոցի նրա համարում են գտնվել հարձակումից առաջ։ Այս մասին հայտնում է «Mirror»–ը։

Նշվում է, որ 3 կողոպտիչ հեշտորեն մտել է նրա սենյակ, քանի որ նրանց հայտնի է եղել հյուրանոց մուտք գործելու համար անհրաժեշտ ծածկագիրը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 3–ին ոստիկանական համազգեստ հագած հանցագործները Քարդաշյանից ատրճանակի սպառնալիքով 11 մլն դոլարի զարդեր են տարել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը