Աշխարհ

09.08.2016 10:50


Պոգբան ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային գնով տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»

Պոգբան ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային գնով տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»

«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան գնային նոր ռեկորդ է սահմանել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելիս։ «Transfermarkt»–ի գնահատամամբ, ֆրանսիացի ֆուտբոլիստն անգլիական ակումբ է տեղափոխվել 105 մլն եվրոյով։ Այսօր՝ օգոստոսի 9–ին, «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է նրա հետ 5–ամյա պայմանագրի կնքման մասին։

Թանկարժեք տրանֆերների ցանկի 2–րդ տեղում Գարեթ Բեյլն է, ում «Տոտենհեմից» «Ռեալ» տեղափոխելու համար վճարվել է այն ժամանակ ռեկորdային 101 մլն եվրո։

3–րդ տեղում պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն է. «Մանչեսթեր Յունայթեդ»–ից «Ռեալ» նրա տեղափոխությունն արժեցել է 94 մլն եվրո։

Պոգբան «Յուվենտուս»–ում հայտնվել էր 2012թ., որտեղ տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդ»–ից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը