Աշխարհ

06.08.2016 11:04


Էրդողանի արցունքները. Թուրքիան պահանջում է ԱՄՆ–ից ապստամբ Գյուլենի արտահանձնումը (տեսանյութ)

Էրդողանի արցունքները. Թուրքիան պահանջում է ԱՄՆ–ից ապստամբ Գյուլենի արտահանձնումը (տեսանյութ)

ԱՄՆ–ի արդարադատության նախարարությունը ընդդիմադիր Ֆեթհուլլահ Գյուլենի դեմ Անկարայի հավաքած ապացույցները համարում է անհամոզիչ։ Այս մասին գրում է «Wall Street Journal» թերթը։ Թուրքիան կասկածում է քարոզչին երկրում ռազմական հեղաշրջում կազմակերպելու մեջ և ԱՄՆ–ից պահանջում է նրա արտահանձնումը։ Համաձայն թերթի տվյալների՝ Վաշինգտոնը մտադիր է մերժել Թուրքիային, սակայն վերջինս արդեն ունի պատրաստի պատասխան։

Հազվադեպ կադրեր տեսախցիկի մոտ արտասվող Թուրքիայի նախագահից։ Ռեջեփ Էրդողանը մաքրում է արցունքները, երբ հարցազրույցի ընթացքում խոսվում է ապստամբության և բազմաքանակ զոհերի մասին։ Նա հերթական անգամ մեղադրում է Ֆեթհուլլահ Գյուլենին, ով ապրում է ԱՄՆ–ում։ Ընդդիմադիր քարոզիչը մինչև վերջերս Թուրքիայում ուներ բազմաթիվ կրթական մասնավոր հաստատություններ։ Իշխանությունները, կարծես, զղջում են, որ դրանք ավելի վաղ չեն փակել։

«Մենք ոչինչ չկարողացանք անել Գյուլենի մասնավոր հաստատությունների հետ, մինչև որ Նաբի Ավչին չդարձավ կրթության նախարար։ Մենք ժամանակ էինք կորցնում։ Այդ ընթացքում վարչապետը ես էի, սակայն այդ հաստատությունների հետ ոչինչ չկարողացա անել։ Իսկ այդ ժամանակ Գյուլենը գումարներ էր վաստակում»,– ասում է Էրդողանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը