Աշխարհ

06.08.2016 10:24


Չինացի մեկնաբաններով ավտոբուսը հայտնվել է Ռիոյում տեղի ունեցած փոխհրաձգության մեջ

Չինացի մեկնաբաններով ավտոբուսը հայտնվել է Ռիոյում տեղի ունեցած փոխհրաձգության մեջ

Ռիո Դե Ժանեյրոյում տեղի է ունեցած փոխհրաձգության մեջ է հայտնվել Չինաստանի քաղաքացիներով լի ավտոբուսը, որը օդանավակայանից ուղևորվում էր Օլիմպիական գյուղակ։

Ավտոբուսի մեջ բասկետբոլի մեկնաբաններ էին։ Փոխհրաձգության ընթացքում զոհվել է տեղի 6 բնակիչ։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տուժած կամ զոհված քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա։

Հաղորդվում է, որ օդանավակայանից դուրս է եկել 2 ավտոբուս, որոնցից մեկում գտնվում էին խաղացողները, իսկ մյուսում՝ մեկնաբանները։ Սպորտսմեններով լի ավտոբուսին հաջողվել է շրջանցել վտանգավոր թաղամասը առանց միջադեպերի։ Այս մասին հաղորդում է «Shanghaiist» պարբերականը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը