Աշխարհ

02.08.2016 11:45


ԱՄՆ–ում անցկացվող երաժշտական փառատոնի ընթացքում 3 մարդ է մահացել

ԱՄՆ–ում անցկացվող երաժշտական փառատոնի ընթացքում 3 մարդ է մահացել

21–22 տարեկան մի տղամարդ և 2 կին չբացահայտված հանգամանքներում մահացել են «Hard» երաժշտական փառատոնի ընթացքում, որը հուլիսի 30–31–ն անցկացվում էր ամերիկյան Ֆոնտանա քաղաքում։

ԶԼՄ–ի տվյալներով՝ հիվանդանոցում է հայտնվել միջոցառման 9 այցելու, որից 3–ը մահացել է։ Ոստիկանությունում արդեն հայտարարում են, որ դեռևս որևէ հիմք չկա ենթադրելու, որ այդ մահերը կապված են իրար հետ։

Նշվում է, որ անցյալ տարվա «Hard» փառատոնի ընթացքում, որն անց էր կացվում Պոմոնա քաղաքում, ևս 2 երիտասարդ կին է մահացել։ Այդ ժամանակ նրանց մահվան պատճառ է հանդիսացել թմրանյութերի չափից մեծ դոզան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը