Աշխարհ

02.08.2016 10:50


58–ամյա Էդգարդո Բուսան՝ Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ

58–ամյա Էդգարդո Բուսան՝ Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ

Ֆուտբոլի աշխարհի հավաքականների ուժեղագույններից մեկը մարզիչ է ձեռք բերել։ Արգենտինայի հավաքականը գլխավորելու է Էդգարդո Բուսան։ Նա հանրությանը քիչ հայտնի մասնագետ է։ Ներկայումս մարզում է բրազիլական «Սան Պաուլուն»։ Իր կարիերայի ընթացքում նա 2 հաղթանակ է գրանցել՝ Լիբերտադորեսի գավաթի ընթացքում էկվադորյան «Ունիվերսիտարիա դե Կիտո» ակումբի (2008թ) և արգենտինական «Սան–Լորենսո»–ի հետ (2014թ)։ Նրա նշանակման մասին պաշտոնապես հայտարարվելու է մոտ ժամանակներս։ Այս մասին հաղորդում է ТАСС–ը։

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել է Խերարդո «Տատա» Մարտինոն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը