Աշխարհ

02.08.2016 10:35


Օլիմպիադա–2016–ի կազմակերպիչները զգուշացրել են մարզիկներին կենդանիների հարձակման սպառնալիքի մասին

Օլիմպիադա–2016–ի կազմակերպիչները զգուշացրել են մարզիկներին կենդանիների հարձակման սպառնալիքի մասին

XXXI օլիմպիական խաղերի կազմակերպիչները զգուշացրել են հանդիսատեսին ու մարզիկներին վայրի կենդանիների հարձակման սպառնալիքի մասին։ Նրանց խոսքով՝ առավել մեծ վտանգ է սպառնում գոլֆիստներին։

Բրիտանական «The Sun»–ի փոխանցմամբ՝ գոլֆի դաշտը, որն Օլիմպիադայի ծրագիր է վերադարձել 112-ամյա ընդմիջումից հետո, կառուցել են գեղատեսիլ գոտում՝ շրջապատված լագունաներով, որոնք տուն են հանդիսանում մի քանի տեսակ կենդանիների, այդ թվում՝ ալիգատորների համար։

Եվ չնայած մրցումների ժամանակ հերթապահություն է անելու առնվազն 5 մասնագետ, որոնք օպերատիվորեն տեղափոխելու են գիշատիչ կենդանիներին մարզիկներից ու հանդիսատեսից հեռու, լիցքաթափվել չարժե։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը