Աշխարհ

26.04.2016 21:00


Դելիի թանգարանում բռնկված հրդեհի պատճառով այրվել են դինոզավրերի մնացորդները

Դելիի թանգարանում բռնկված հրդեհի պատճառով այրվել են դինոզավրերի մնացորդները

Հնդկաստանի Դելիի Բնական պատմության ազգային թանգարանում հրդեհ է բռնկվել, որը երեք ժամ շարունակ փորձում էր մարել ավելի քան 100 հրշեջ: Այս մասին տեղեկացնում է «Reuters»-ը: Նշվում է, հրդեհի մարման համակարգը թանգարանում անջատված էր՝ տարածքում իրականացվող վերանորոգման աշխատանքների պատճառով:

Հրդեհը մարելուց հետո Դելիի հրշեջ ծառայության ղեկավարի տեղակալ Ռաջեշ Փանվարը հայտնել է, որ կրակի հետևանքով առաջացած վնասը վիթխարի է:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհի ժամանակ այրվել են թանգարանում ցուցադրված դինոզավրերի մնացորդները, ինչպես նաև կենդանիների և բույսերի ցուցանմուշները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը