Աշխարհ

26.04.2016 11:35


Թուրքիան լրացուցիչ զրահատեխնիկա է կենտրոնացնում սիրիական սահմանին

Թուրքիան լրացուցիչ զրահատեխնիկա է կենտրոնացնում սիրիական սահմանին

Թուրքիան Սիրիայի հետ սահմանակից Քիլիս քաղաքում լրացուցիչ զրահատեխնիկա է կենտրոնացնում։ Այս մասին հայտնում է «Գազետանն»՝ «Anadolu»–ին հղումով։

Ճշտված տվյալներով՝ բեռնատարների շարասյունն ուղեկցել է ոստիկանությունը։ Բացի այդ, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ Տեղակայվել են հրթիռային կայաններ, որոնք կարող են 40 կրակոց իրականացնել 80 վայրկյանում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հետ սահմանակից Քիլիսում ավելացրել են տեղակայված տանկերի թիվը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը