Աշխարհ

21.04.2016 17:50


Զախարովան փախստականների նկատմամբ թուրքերի վերաբերմունքը «վայրի» է բնութագրել

Զախարովան փախստականների նկատմամբ թուրքերի վերաբերմունքը «վայրի» է բնութագրել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել է, որ Մոսկվան միջազգային հանրության պաշտոնական արձագանքին է սպասում Թուրքիայում 8 փախստականների սպանության առնչությամբ։

«Մոսկվան սպասում է Անկարայի և միջազգային հանրության արձագանքին լրատվամիջոցներում թուրք սահմանապահների կողմից սիրիացի փախստականներին գնդակահարելու մասին հաղորդագրությունների առնչությամբ»,–ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը «վայրի» է անվանել ԵՄ հետ համաձայնության շրջանակներում փախստականների հանդեպ որդեգրած Թուրքիայի մեթոդները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը