Աշխարհ

15.04.2016 22:06


Բոտսվանայում նկարահանել են համասեռամոլ առյուծների (լուսանկարներ)

Բոտսվանայում նկարահանել են համասեռամոլ առյուծների (լուսանկարներ)

Բոտսվանայում հայտնաբերել են համասեռամոլ առյուծների: Ինչպես տեղեկացնում է «Daily Mail»-ը, միմյանց հետ կենակցել փորձող արական սեռի առյուծներին նկարահանել է բելգիացի զբոսաշրջիկ Նիկոլ Քամբրեն: Էքսկուրսավարը պատմել է, որ կենդանիները սկսել են միմյանց հանդեպ ուշադրություն ցուցաբերել Քամբրեի գալուց մոտ մեկ շաբաթ առաջ, ինչից հետո վտարել են իրենց տարածքից բոլոր արուներին, որոնց հետևից գնացել են նաև իգական սեռի առյուծները:

Էքսկուրսավարի խոսքերով` հավանաբար, կենդանիները եկել են հարևան Նամիբիայից, քանի որ նրանց վրա բացակայում էին նույնականացման նշանները:

Գիտնականները նշում են, որ միասեռ զույգերը կենդանական աշխարհում այդքան էլ հազվագյուտ երևույթ չեն: Այսպես, օրինակ, Ալյասկայում 2010թ. անցկացված հետազոտությունը փաստել է, որ ալբատրոս տեսակի թռչունների ամեն երրորդ զույգը կազմված է իգական սեռի երկու ներկայացուցչից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը