Աշխարհ

11.04.2016 20:30


Իրանը ստացել է ռուսական «С-300» համակարգերի առաջին խմբաքանակը

Իրանը ստացել է ռուսական «С-300» համակարգերի առաջին խմբաքանակը

Ռուսաստանի և Իրանի միջև կնքված պայմանագրի համաձայն` Իրան է մատակարարվել «С-300» զենիթահրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Հուսեյն Ջաբեր Անսարին:

«Ավելի վաղ մենք հայտնել էին, որ այդ համաձայնագիրը, չնայած որոշ ձգձգումներին, գտնվում է իրականացման փուլում, և այսօր ես հայտարարում եմ, որ համակարգերի առաջին խմբաքանակն արդեն Իրանում է, իսկ մյուս խմբաքանակի փոխանցումը կշարունակվի ապագայում», - հայտնել է նա:

Նշվում է, որ նախկինում մատակարարումը ձգձգվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցած խնդիրների պատճառով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը