Աշխարհ

08.04.2016 10:55


Ֆիդել Կաստրոն երկար դադարից հետո հանրությանն է ներկայացել (տեսանյութ)

Ֆիդել Կաստրոն երկար դադարից հետո հանրությանն է ներկայացել (տեսանյութ)

Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն երկար դադարից հետո հանրությանն է ներկայացել։ «Россия 24»–ի փոխանցմամբ 89–ամյա կոմանդանտեն մասնակցել է Ռաուլ Կաստրոյի կնոջը՝ Վիլմա Էսփինին նվիրված միջոցառմանը, որը մահացել է 2007թ.։

Վիլման համարվում է կուբայական հեղափոխության հերոսուհիներից մեկը։ Կաստրոն այցելել է Վիլմայի անունով բացված կրթական կենտրոն, որտեղ աշակերտների և մանկավարժների հետ քննարկել է կրթությանը, առողջապահությանն ու պարենավորմանն առնչվող հարցեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը