Աշխարհ

05.04.2016 19:30


ԻԼԻՊ-ը նոր տեսահոլովակ է հրապարակել՝ սպառնալով Լոնդոնին, Բեռլինին և Հռոմին (տեսանյութ 18+)

ԻԼԻՊ-ը նոր տեսահոլովակ է հրապարակել՝ սպառնալով Լոնդոնին, Բեռլինին և Հռոմին (տեսանյութ 18+)

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցները՝ «Al Wa'ad Media Production»-ը, որի անդամները կռվում են Ռաքքայում, նոր տեսահոլովակ են հրապարակել, որում կոչ են անում ահաբեկչություններ իրականացնել Լոնդոնում, Բեռլինում և Հռոմում: Այս մասին տեղեկացնում է «The Independent»-ը:

«Պայքարե՛ք նրանց հետ, Ալլահը կպատժի նրանց ձեր ձեռքերով» անվանումով տեսահոլովակում ահաբեկիչները կոչ են անում «սպանել բոլոր անհավատներին՝ որտեղ էլ նրանք գտնվեն»: Դրանից հետո ցուցադրվում են Փարիզում և Բրյուսելում, ինչպես նաև ԱՄՆ-ում 2001թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունները, որոնք «ուսանելի հաղորդագրություն» են անվանվում:

«Երեկ Փարիզն էր, այսօր՝ Բրյուսելը: Ալլահը գիտի՝ որտեղ է տեղի ունենալու հաջորդ հարվածը: Դա կարող է լինել Լոնդոնում, Բեռլինում կամ Հռոմում», - ասված է տեսահոլովակում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը