Աշխարհ

30.03.2016 13:10


Ինդոնեզիայում կոկորդիլոսը պատառոտել է ռուս զբոսաշրջիկին

Ինդոնեզիայում կոկորդիլոսը պատառոտել է ռուս զբոսաշրջիկին

Ինդոնեզիայի Ռաջա կղզում մահացած զբոսաշրջիկ է գտնվել։ RTL–ի փոխանցմամբ՝ մարմինը հայտնաբերվել է մերձափնյա անտառների մոտ, որը հայտնի վայր է դայվինգի սիրահարների համար։ Աղբյուրը նշում է, որ տղամարդը մահացել է կոկորդիլոսի հետ «մենամարտի» ժամանակ։

«Ենթադրում ենք, որ տղամարդու վրա կոկորդիլոս է հարձակվել,–ասել է տեղի փրկարարական ջոկատի ղեկավար Պրասետուո Բուդիարտոն,երբ մենք գտանք մահացածի մարմինը, նրա ձախ ձեռքը հոշոտված էր, ազդրի վրա էլ մեծ բաց վերք կար»։

Նախնական տեղեկատվությամբ՝ զբոսաշրջիկը կարող է ՌԴ քաղաքացի լինել։ «Lifenews.ru»–ի փոխանցմամբ՝ մարտի 26–ին Սերգեյ անունով ռուսաստանցու ընկերները ոստիկանություն են դիմել՝ հայտնելով նրա անհետացման մասին։

Ինդոնեզիայում ՌԴ դեսպանությունից հայտնել են, որ մահացած ռուսաստանցու մասին տեղեկատվությունը ստուգվում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը