Աշխարհ

30.03.2016 12:55


«EgyptAir»–ի ինքնաթիռն առևանգողն ազատազրկվել է 8 օրով

«EgyptAir»–ի ինքնաթիռն առևանգողն ազատազրկվել է 8 օրով

«EgyptAir» ավիաընկերության A320 օդանավն առևանգած Սեյֆ Ադ–դին Մուսթաֆան ճաղերի հետևում 8 օր կանցկացնի։ Նման որոշում է կայացրել Լարնաքիի շրջանային դատարանը։

Կիպրոսի տեղեկատվական գործակալության տվյալներով՝ եգիպտացուն մեղադրել են ծովահենության, մարդկանց առևանգելու և ահաբեկչության մեջ։

Հիշեցնենք՝ տղամարդն ավելի քան 7 ժամ պահել էր Ալեքսանդրիայից Կիպրոս մեկնող ուղևորատար օդանավը՝ սպառնալով պայթեցնել իրեն, սակայն ավելի ուշ պարզվել է, որ նա մահապարտի գոտի չի կրում։ Մուսթաֆան ինքնակամ հանձնվել է իշխանություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը