Աշխարհ

30.03.2016 10:30


Սու–25–ն ընկել է Պրիմորիեի բանջարանոցի վրա (տեսանյութ)

Սու–25–ն ընկել է Պրիմորիեի բանջարանոցի վրա (տեսանյութ)

ՌԴ Պրիմորիեում Սու–25 ինքնաթիռ է ընկել։ ТАСС–ի փոխանցմամբ՝ օդանավն ընկել է բանջարանոցներից մեկի վրա։ Կատարվածի հետևանքով երկու ցախատուն է բռնկվել։

Նշվում է, որ օդաչուն հասցրել է կատապուլտվել։

Գրոհիչ ինքնաթիռն ուսումնա–վարժական թռիչք էր իրականացնում։ Անկման հնարավոր պատճառ է դիտարկվում շարժիչի խափանումը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ պատահարի վայր է մեկնում ՌԴ ՊՆ թռիչքների անվտանգության հարցով հանձնաժողովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը