Աշխարհ

30.03.2016 10:15


Պարզվել է Անգելա Մերկելի հետ սելֆի արած «ահաբեկչի» ինքնությունը (տեսանյութ)

Պարզվել է Անգելա Մերկելի հետ սելֆի արած «ահաբեկչի» ինքնությունը (տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ գրել էինք, համացանցում մի լուսանկար էր տարածվել, որում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատկերված էր սիրիացի փախստականներից մեկի հետ, ում համացանցի օգտատերերը շատ էին նմանեցրել Բրյուսելի ահաբեկչությունների իրագործողներից մեկին՝ մահապարտ Նաջիմ Լաշրաուին։

Այժմ պարզվել է սելֆիում Մերկելի կողքին կանգնած տղայի ինքնությունը: Ինչպես տեղեկացնում է RT-ն, նկարում պատկերված է 19-ամյա Անաս Մոդամանին, ով այժմ ապրում է Բեռլինում՝ խնամատար ընտանիքում, և սովորում գերմաներեն: Աղբյուրի փոխանցմամբ՝ տղան շատ է տխրել՝ իմանալով, որ իրեն նմանեցրել են ահաբեկչին:

«Pressenza» տեղեկատվական գործակալության ղեկավար Թոնի Ռոբինսոնը կարծիք է հայտնել, որ տվյալ դեպքում նման իրավիճակի ստեղծմանը նպաստել է Եվրպայում գաղթականների հետ կապված ճգնաժամը:

«Մարդիկ անհիմն եզրակացություններ են անում վախի մթնոլորտում, որին նպատում են քաղաքական գործիչները և ԶԼՄ-ն: Անցած տարի Եվրոպա են ժամանել միլիոնավոր փախստականներ, հիմնականում՝ տղամարդիկ: Կա իրական վտանգ, որ նրանցից որոշները կցանկանան վրեժ լուծել իրենց երկրներում Արևմուտքի կողմից հրահրած պատերազմի և ռմբակոծությունների համար: Իսկ քանի որ Մերկելը բացել է սահմանները և ողջունել փախստականներին, նրա դեմ քննադատության ալիք է բարձրացել», - ասել է Ռոբինսոնը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը