Աշխարհ

29.03.2016 20:30


Ղրիմի սահմանի մոտ ամերիկյան անօդաչու սարք է նկատվել (տեսանյութ)

Ղրիմի սահմանի մոտ ամերիկյան անօդաչու սարք է նկատվել (տեսանյութ)

ՌԴ զինված ուժերի ռադարները Ղրիմի սահմանի մոտ օտար անօդաչու սարք են նկատել: Ինչպես տեղեկացնում է «LifeNews»-ը, համաձայն սարքի համարի (3412)՝ այն պատկանում է ԱՄՆ-ին:

Նշվում է, որ սարքը, որի վրա տեղադրված էր տեսա և ձայնագրման սարքավորումը, շարժվում էր Բուլղարիայի կողմից` անցնելով Սև ծովի ջրավազանը Ռումինիայի և Ուկրաինայի տարածքով:

Աղբյուրի փոխանցմամբ` երբ անօդաչու սարքը մոտեցել է ՌԴ սահմանին, ափից օդ է բարձրացվել կործանիչը, քանի որ սարքը գտնվում էր թերակղզու սահմանից ընդամենը 13 կմ հեռավորության վրա:

Թերակղզու եզրային կետի մոտ սարքը շրջանց է կատարել և նույն ուղով հետ վերադարձել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ անօդաչու սարքը հայտնվում է Ղրիմի սահմանի մոտ արդեն մոտ 7 ամիս շարունակ։ Սկզբում այն իր առաքելությունը միայնակ էր կատարում, սակայն որոշ ժամանակ անց նրան է միացել կործանիչը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը