Աշխարհ

26.02.2016 15:10


Թուրքիայի իշխանություններին ահաբեկիչներին զենք մատակարարելու մեջ մեղադրող լրագրողներին ազատ են արձակել

Թուրքիայի իշխանություններին ահաբեկիչներին զենք մատակարարելու մեջ մեղադրող լրագրողներին ազատ են արձակել

Թուրքիայի Սահմանադրական դատարանն այսօր՝ փետրվարի 26–ին, ապօրինի է համարել երու լրագրողի ձերբակալությունը, որոնք քննադատել էին երկրի իշխանություններին և համապատասխան փաստերով ապացուցել Սիրիայի ահաբեկիչներին զենքի մատակարարումը։ Դատարանը լրագրողների կալանքը մարդու իրավունքների խախտում է համարել և ազատ արձակելու որոշում կայացրել։

«Կարծում ենք՝ ՍԴ որոշումը պատմական է»,– «Cumhuriyet» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի խոսքն է մեջբերում «Интерфакс»–ը։

Ներկայումս լրագրողներին արգելված է հեռանալ Թուրքիայի տարածքից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը