Աշխարհ

15.02.2016 17:30


Մխիթարյանի տրանսֆերային արժեքը հասել է 28 մլն եվրոյի

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը հասել է 28 մլն եվրոյի

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է 6 միլիոն եվրոյով՝ հասնելով 28 միլիոն եվրոյի։ Այս մասին հայտնում է «Transfermarkt.de» կայքը:
Նշենք, որ սա 27-ամյա ֆուտբոլիստի կարիերայում ամենաբարձր ցուցանիշն է:

Ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում անցկացրած 33 խաղում Մխիթարյանը դարձել է 18 գոլի հեղինակ և կատարել 17 արդյունավետ փոխանցում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը