Աշխարհ

15.02.2016 12:35


Դաղստանում ահաբեկչության հետևանքով 2 ոստիկան է զոհվել (տեսանյութ)

Դաղստանում ահաբեկչության հետևանքով 2 ոստիկան է զոհվել (տեսանյութ)

Այսօր առավոտյան Դաղստանի Ջեմիքենդի ՃԵԱՊՏ պահակակետի մոտ մեքենայի պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 5–ը՝ լուրջ վնասվածքներ ստացել։ Այս մասին հայտնում է «vesti.ru»–ն։

Նշվում է, որ պայթել է պահակակետին մոտեցած և ստուգման համար կանգնեցված «Լադա Պրիորան»։ Ահաբեկչությունը, ամենայն հավանականությամբ, իրագործել է մահապարտը, որն էլ վարել է մեքենան։ Կատարվածի վայրում ամբողջությամբ այրվել է 4 մեքենա։

ТАСС–ը հայտնում է, որ զոհվածների թվում երկու ոստիկան կա։

Երկրի իրավապահ մարմինների տվյալներով՝ կատարվածի հեղինակն, այսպես կոչված, «հարավային հանցավոր խմբավորումներն» են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը