Աշխարհ

15.02.2016 11:28


«Viola Beach» ռոք խմբի բոլոր անդամներն ավտովթարի զոհ են դարձել

«Viola Beach» ռոք խմբի բոլոր անդամներն ավտովթարի զոհ են դարձել

Բրիտանական «Viola Beach» ռոք խմբի երաժիշտները և նրանց մենեջերը մահացել են Շվեդիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նշվում է, որ Սթոքհոլմի մոտակայքում նրանց մեքենան բախվել է ավտոճանապարհի անվտանգության արգելքին և ընկել ջրանցքը:

Աղբյուրը հիշեցնում է, որ անցած տարի խումբը թողարկել էր իր դեբյուտային «Swings & Waterslides» երգը և մասնակցել նոր տաղանդներին նվիրված BBC-ի ծրագրին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը