Աշխարհ

15.02.2016 10:40


Թուրքիան հայտարարել է, որ զորքեր չի ուղարկել Սիրիա

Թուրքիան հայտարարել է, որ զորքեր չի ուղարկել Սիրիա

Թուրքիայի ՊՆ ղեկավար Իսմեթ Յիլմազը հայտարարել է, որ երկրի իշխանությունները զորքեր չեն ուղարկել Սիրիա, և նման բան չեն էլ պատրաստվում անել։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

«Դա ճիշտ չէ։ Մենք Սիրիա զինվորներ ուղարկելու մտադրություն չենք ունեցել»,– ասել է նախարարը՝ մեկնաբանելով Սիրիայի ԱԳՆ–ի տարածած հայտարարությունը։

Ավելի վաղ Սիրիայի ԱԳՆ–ն հայտարարել էր, որ թուրք զինվորները 12 պիկապով՝ գնդացիրներով զինված, հատել են Սիրիայի սահմանը։

Նշվում էր, որ պիկապներում մինչև 100 զինված մարդ կա, որոնց թվում թուրք զինվորներ ու վարձկաններ կարող են լինել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը