Լրահոս

06.10.2010 12:02


Ավտոպատահարներ

Հոկտեմբերի 5-ին'ժամը 18.44-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարատովկա գյուղում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 15 ՏԼ 061 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ' Վարուժան Հունանյան) դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով Ստեփանավան քաղաքի բնակիչներ'1965թ.ին ծնված Վարուժան Հունանյանը, 1975թ.-ին ծնված Գարուշ Գրիգորյանը և 1960թ.-ին ծնված Ծաղիկ Ավե­տիսյանը  ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարներ օգնությամբ տուժածները դուրս են բերվել մեքենայից և տեղափոխվել Տաշիր  և Ստեփա­նավան քաղաքների հիվանդանոցներ: Վ. Հունանյանը ստանալով առաջին բուժօգնություն' դուրս է գրվել:

 Գ. Գրիգորյանի և Ծ. Ավետիսյանի վիճակը գնահատվել է միջին ծանրության:

...

Նույն օրը'ժամը 23.20-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 28 շենքի հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Դեռևս չպարզված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլ.սյանը, որի հետևանքով վարորդ' Գյումրի քաղաքի Մեքենավարների փողոցի թիվ 17 տան բնակիչ, 1985թ.-ին ծնված Դավիթ Եղոյանը  ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Կյուլպենկյանի անվան հիվանդանոց:

Տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը