Կարծիք

09.12.2015 15:16


Լրտեսություն անելը արդեն դառնում է ավելի հաճախ հանդիպող երևույթ

Լրտեսություն անելը արդեն դառնում է ավելի հաճախ հանդիպող երևույթ

Ադրբեջանի օգտին լրտեսություն անելը կամ Ադրբեջանին հանձնվելն արդեն դառնում են ավելի հաճախ հանդիպող երևույթ և աճի միտում ցույց կտան, եթե արմատապես չփոխվեն պետության ղեկը վերցրած մարդիկ: Նրանց կրեդոն է՝ իշխանություն՝ հանուն փողի, և փող՝ հանուն իշխանության։ Կարևորը փողն է, թեկուզ՝ սեփական ժողովրդի կամարտահայտությունը բռնաբարելու գնով, իսկ եթե կարևորը փողն է, ապա Ադրբեջանը դրանից ավելի շատ ունի: Ուզենք թե չուզենք, իշխանության պահվածքը, գաղափարները հանրության համար դառնում են գերիշխող: Եթե իշխանության համար փողն աստված է, ապա հանրության մի հսկա զանգվածի համար այն նույնպես դառնում է աստված: Ու թող չփորձեն ինձ համոզել, որ նրանք, ովքեր հանրաքվեի օրն ընտրակեղծարարությամբ և դրանց լեգիտիմացմամբ են զբաղվել, ավելի լավն են, քան այս լրտեսը:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը