Աշխարհ

05.12.2015 19:58


ՌԴ ՊՆ. «Սիրիայի իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ–ի վերջին հայտարարություններն «աբսուրդի թատրոն» են հիշեցնում» (տեսանյութ)

ՌԴ ՊՆ. «Սիրիայի իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ–ի վերջին հայտարարություններն «աբսուրդի թատրոն» են հիշեցնում» (տեսանյութ)

ՌԴ պաշտպանության նախարարությունում կարծում են, որ Սիրիայի իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ–ի վերջին հայտարարությունները հիմնված են երկակի ստանդարտների վրա։ «RT»–ն հայտնում է, որ այս մասին ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։ Նա ընդգծել է, որ ահաբեկիչները չունեն համեմատության աստիճան կամ ազգություն։

«Ընդհանրապես, Պենտագոնի և պետդեպի հայտարարությունները վերջին շրջանում «աբսուրդի թատրոն» են հիշեցնում, որը հիմնված է երկակի ստանդարտների և բառախաղի վրա։ Մե՛կ նրանք տեսնում են, մե՛կ չեն տեսնում, մե՛կ ընդդիմությանը բաժանում են չափավորի և ոչ չափավորի։ Նույնիսկ ահաբեկիչներն են նրանց մոտ վատը և շատ վատը»,–ասել է Կոնաշենկովը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմիցս խոսել է ահաբեկիչների հետ սիրախաղ անելու վտանգավորության մասին։

ՌԴ Պն–ում նաև զարմացած են, որ ԱՄՆ–ը չի տեսնում Թուրքիա ուղևորվող ԻՊ նավթով բեռնատարների ճանապարհը։

«Երբ ամերիկացի պաշտոնյաները հայտարարում են, որ չեն տեսնում՝ ինչպես են ահաբեկիչների մաքսանենգ նավթը հասցնում Թուրքիա, դա արդեն ոչ թե խորամանկություն է, այլ ուղղակի հովանավորություն է հիշեցնում»,–նշել է Կոնաշենկովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը