Ռուսաստանի հայերի միության կոչը Պետդումային՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունելու վերաբերյալ
Ռուսաստանի հայերի միությունը ողջունում է 1915 – 1922թթ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության իրականացման փաստը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը, որը Պետդումա են ներկայացրել «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը և նրա կուսակից Նիկոլայ Լևիչևը։ Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը։
Նշվում է, որ Ռուսաստանի հայերի միությունը խնդրում է Դումայի չորս խմբակցությունների ղեկավարներին աջակցել այդ օրինագծի ընդունմանը։
«Ռուսաստանի հայերի միությունն ամբողջությամբ սատարում է այս օրինագծի ընդունմանը և այն անհրաժեշտ է համարում ՌԴ անվտանգության ամրապնդման տեսանկյունից,–ասված է միության նախագահ Արա Աբրահամյանի հայտարարությունում,–այս օրինագծի ընդունումը լուրջ և համակարգային մեխանիզմ կձևավորի Հայոց ցեղասպանության կեղծված և խեղաթյուրված պատմական փաստերի դեմ պայքարում, ԶԼՄ–ում ապատեղեկատվության, լրագրողներին, բլոգերներին, տարբեր «փորձագետներին» և պետական ծառայողներին կաշառելու դեմ, ինչը թույլ կտա թյուրիմացության մեջ չգցել Ռուսաստանի քաղաքացիներին և չպղծել զոհվածների հիշատակը, ինչպես նաև թուրքական կառավարության կողմից նմանօրինակ գործողությունների կրկնությունը կանխելու իրական հիմք կստեղծի»։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Հայոց ցեղասպանությունը դատապարտելու հարցում հետևողական և օբյեկտիվ դիրքորոշման համար։
Նշենք, որ համաձայն այդ օրինագծի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար ազատազրկում է սպառնում՝ մինչև 3 տարի ժամկետով, կամ տուգանք՝ մինչև 300 հազար ռուբլու չափով:

7or.am