Աշխարհ

21.11.2015 20:14


Լոնդոնի կենտրոնական փողոցները փակվել են. երեք մարդ՝ ձերբակալվել

Լոնդոնի կենտրոնական փողոցները փակվել են. երեք մարդ՝ ձերբակալվել

Լոնդոնի կենտրոնում գտնվող Բլեքֆրայարս փողոցը փակվել է ոստիկանական գործողության պատճառով։ Մարդիկ տարհանվել են։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ–ին։

Նշվում է, որ զինված ոստիկանները ձերբակալել են երեք տղամարդու։

Դադարեցվել է տրանսպորտային երթևեկությունը նաև Վեսթմինսթեր–բրիջ փողոցում։

Ականատեսները պատմել են օդ բարձրացած ուղղաթիռների մասին։

Իրավապահները հորդորել են տեղի խանութների տերերին դուրս չգալ փողոց և չմոտենալ ցուցափեղկերին։

The Independent–ն էլ նշում է, որ ձերբակալվածները երթևեկում էին բելգիական պետհամարանիշով արծաթագույն BMW–ով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը