Կարծիք

13.11.2015 14:38


Շատ վատ է, երբ տրամաբանությունը քաղաքականության մեջ սկսում է զիջել ցինիկությանը

Շատ վատ է, երբ տրամաբանությունը քաղաքականության մեջ սկսում է զիջել ցինիկությանը

Դավիթ Հարությունյանի դեմագոգիան սպանում է: Ասում է՝ ուզում ենք իշխանությունը զիջենք, բայց մի տեսակ ներկայիս Սահմանադրությունը խանգարում է, դրա համար Սահմանադրությունը փոխում ենք, որ զիջենք իշխանությունը: Դե արի կրթված ու մտածող այս մարդուն բացատրի, որ դուք կարող եք շաաաաաաաաատ հեշտ ձևով զիջել՝ առանց որևիցե խնդրի:
2017 թվականին առանց կեղծելու ընտրություններ եք կազմակերպում, հանրությունը 2-3 տոկոս Հանրապետականին է ձայն տալիս, ու վսյո. շատ հանգիստ սկսում է իշխանափոխության գործընթացը: 2018-ին էլ ազատ ու մրցակացային նախագահական ընտրություններ ենք կազմակերպում, ու Հանրապետականը մասնակցում է խաղաղ իշխանափոխությանը: Դրանից էլ լավ տարբերա՞կ։
Եթե ցանկությունն իշխանությունը հանձնելն է, ապա լավագույն ձևն ազատ ու արդար ընտրություններն են. մարդկությունը դրանից ավելի լավ տարբերակ չի մտածել, այ Սահմանադրության փոփոխությունն ամենավտանգավոր տարբերակն է:
Շատ վատ է, երբ տրամաբանությունը քաղաքականության մեջ սկսում է զիջել ցինիկությանը:

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը